Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Նրանց նպատակն է հասարակության աչքին սովորական դարձնել պղծությունն ու աստվածմերժությունը

Նրանց նպատակն է հասարակության աչքին սովորական դարձնել պղծությունն ու աստվածմերժությունը
10.08.2023 | 09:48

Ցավով տեղեկացանք, որ օգոստոսի 12-ին` Տիրամոր Վերափոխման տոնի նախօրյակին, նախատեսվում է «Little bi» խմբի համերգը, որի հիմնադիր Իլյա Պրուսկինը ամիսներ առաջ հոգևորականի զգեստ հագած անարգել է Տիրոջ Խաչը։

Իհարկե, այս համերգի նախապատրաստումն ու համերգն ինքնին զազրելի են, բայց ես գրեթե վստահ եմ, որ այն տեղի չի ունենալու, ինչպես տեղի չունեցավ ոչ վաղ անցյալում մեկ այլ աստվածամերժ անձի համերգը։ Ինչու՞։

Քանի որ չարի հետևորդների և բարոյական նորմերի մերժողների նպատակն այլ է, և, ցավոք, նրանք հասնում են իրենց նպատակին։

Իրենց նպատակն այն չէ, որ համերգ լինի (թեև որ լինի իհարկե կցնծան), այլ այն, որ մեր զավակները այդ անձանց անուններն իմանան, հետաքրքրվեն նրանցով, լսեն նրանց «երգերը», նրանց պես հագնվեն, նրանց պես խոսեն և իրենց պահեն։

Նրանց նպատակն է մեր հասարակության աչքին սովորական դարձնել պղծությունն ու աստվածմերժությունը։

Չարի նույն գործակիցների ձեռագիրը չէ՞ արդյոք Եկեղեցու ծեսերն ու խորհուրդներն անարգելը, հոգևորականի վերաբերյալ տարբեր ծաղրանքներն ու նվաստացուցիչ տեսանյութերը։ Սրանք էլ ախր մեր հայրենակիցներն են անում։

Իմացե՛ք, սրբապիղծնե՛ր, որ մեր հավատքի դավանության տեքստի վերջում գրված է.

«Հաւատամք եւ զհատուցումն գործոց. արդարոցն կեանք յաւիտենական եւ մեղաւորացն տանջանք յաւիտենական»:

Եվ մենք անվերապահորեն հավատում ենք այս խոսքերին։

Տեր Փառեն ԱՌԱՔԵԼՅԱՆ

Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3180

Մեկնաբանություններ